Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Հաշվապահական համակարգերի ադմինիստրատոր

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում:
Աշխատավարձը սահմանվում է ընդհանուր հաստիքային սանդղակի համաձայն և կախված է որակավորումից և աշխատանքային փորձից:

Աշխատանքային պարտականությունները: 

•Կազմակերպության ներքին և արտաքին հաշվետվությունների ավտոմատացում
•Կազմակերպության մասնաճյուղերի հետ համագործակցում, համակարգի հետ կապված խնդիրների լուծում
•Համակարգերի հնարավորությունների ուսումնասիրության միջոցով ՀԾ Բանկ համակարգի կազմակերպության հաշվապահական և ֆինանսական կառավարման պահանջներին հարմարեցում
•Աջակցություն Տեղեկատվական համակարգի առաջատար մասնագետին ապահովելու ՀԾ Բանկ համակարգի աշխատանքի բարձր որակը
•Մասնակցություն ՀԾ Բանկ համակարգի շահագործողների համար ձեռնարկի պահանջների ապահովման գործընթացին
•Համակարգչային ցանցի ադմինիստրատորի բացակայության դեպքում ՀԾ Բանկ համակարգի ամենօրյա սպասարկում և խնդիրների ուսումնասիրություն
•ՀԾ Բանկ համակարգի աշխատանքի արդյունավետության վերահսկում և Գլխավոր հաշվապահին փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
•Կազմակերպության բանկային հաշիվների քաղվածքների և հաշվապահական հաշվառման տվյալների ստուգում և համեմատում
•Տրամադրվող վարկերի հետ կապված` այդ թվում արտահաշվեկշռային, ձևակերպումների իրականացում

Պահանջվող որակավորումները: 

•Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու ունակություն
•Տեղեկության մեծ ծավալի ընկալման և վերամշակման ընդունակություն
•Պատասխանատվության բարձր զգացում
•Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների հիմնական մասնագիտական և ընդհանուր բառապաշար
•MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
•AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
•VBA –ի իմացությունը ցանկալի է

Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու կարգը 
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cv@sef.am էլեկտրոնային հասցեին կամ ֆաքսի միջոցով` (374 10) 55 25 22 հեռախոսահամարին: 

Խնդրում ենք նամակում նշել՝ ինչ պաշտոնի համար եք դիմում:
Ինքնակենսագրությունների ընդունման վերջնաժամկետն է 15 ապրիլի 2014թ.:

Բացման օրը: 
27/03/2014
Դիմելու վերջնաժամկետ: 
15/04/2014
Ընկերության մասին:

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն /ՍԵՖ/ հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերըՎիժնՖանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Վանաձորում,  Մասիսում, Եղեգնաձորում, Էջմիածնում ,Մեղրիում, Արթիկում: